▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանը` Հայաստանում սահմանադրական փոփոխությունների մասին

 

Աշխարհահռչակ  ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մաքուր խորհրդարանական կառավարման համակարգը կարող է բերել խորհրդարանում արդեն մեծամասնություն ունեցող իշխող վերնախավի ձեռքում իշխանության կոնսոլիդացմանը և օգտագործվել որպես լծակ իրենց միակուսակցական իշխանությունը շարունակելու համար։

Շատ դեպքերում մաքուր խորհրդարանական կառավարման համակարգը նախընտրելի է դեպի ժողովրդավարություն գնացող հասարակություններում, սակայն այստեղ կարևոր են մտադրությունները: Այս նախաձեռնությունը ոչ թե հասարակ ժողովրդինն է, որոնք իրավացիորեն թերահավատությամբ են վերաբերվում երկրում օրենքի գերակայությանը` քվեների կեղծման և կոռուպցիայի պատճառով, այլ իշխող վերնախավինը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more