Սեքսն ԱՄՆ-ում ամենուր է. նույնիսկ չիզբուրգերը անհնար է Ամերիկայում վաճառել, առանց սեքսուալ ցանկահարույց գովազդի ու նկարների կամ վիդեոների: “Հեյ, Կարլ Կրտսեր, մենք ուտելու ենք սա, թե ձուլվելու ենք սրա հետ”: Սա հատված է չիզբուրգերի վաճառքի տեքստից: Սակայն այս ամենով հանդերձ ամերիկացիներն այնքան համեստ են ու ամոթխած, որ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ջոն Էշքրոֆտը մի անգամ ութ հազար դոլար է վատնել հարկատուների գումարներից միայն այն բանի համար, որ ծածկի արձանի բաց կուրծքը:
Ամերիկան միլիարդներ է ծախսում սեքսուալ ժուժկալության ու զսպվածության կոչեր քարոզող հաղորդումների ու ծրագրերի վրա, որոնք ըստ էության կարող են շփոթության մեջ գցել դեռահասներին ու թյուր պատկերացումների ու վաքագծի առիթ տալ` քանի որ անընդհատ այն են լսում, թե սեքսը զզվելի է ու ընդմիշտ կործանում են իրենց կյանքը: Ու այս ամենի արդյունքում փոխանակ կրճատվեն անցանկալի հղիություններն ու վեներական հիվանդությունները, տեղի են ունենում ճիշտ հակառակ երևույթները:
Ի տարբերություն եվրոպական շատ երկրների, որտեղ պարտադիր է սեռակրթությունն ու սեռադաստիարակությունը սկսած դպրոցական ու նախադպրոցական տարիքից, ԱՄՆ-ում, նույնիսկ այդ դեպքում, երբ կատարյալ հասանելի են հակաբեղմնավորիչները և անձի բժշկական ապահովագրական փաթեթի պարտադիր բաղադրիչներից են հանդիսանում, դեռահասային հղիությունները շատ բարձր մակարդակի վրա են հազար մարդու հաշվով շուրջ քառասունվեց, ըստ ՄԱԿ-ի 2009 թ. վիճակագրության: Համեմատության համար նշենք, որ նույն ցուցանիշը Նիդերլանդներում մոտ վեց է, Գերմանիայում տաս, Շվեյցարիայում չորս, և այս երկրներում էլ ավելի քիչ են վեներական հիվանդություններն եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը: