▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սէֆիլյանը կոչ է անում հանրահավաքի գալ սննդի պաշարով ու տաք հագուստով

A1plus.am-ը գրում է. Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը ժողովրդին կոչ է արել վաղվա հանրահավաքին գալ տաք հագուստով եւ սնունդով. «Մենք հրավիրում ենք փողոց՝ հստակ նպատակ ունենալով չվերադառնալ տուն՝ մինչեւ չձերբազատվենք այս ոճրագործ, կեղեքող համակարգից»:

Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիներին խնդրում է հնարավորության դեպքում ունենալ մի քանի օրվա սննդի պաշար, հակառակ պարագայում իրենց շտաբը դա կապահովի։

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ չեն պատրաստվում արյուն հեղել և հույս ունի, որ ոստիկանությունը նույնպես արյուն չի թափի. «Եթե նկատել եք, ոստիկանությունը վերջին ամիսներին սկսել է կոռկետ պահել»՝ իր հույսերը սրանով պատճառաբանեց նա։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more