▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափելի իրավիճակ՝ Գյումրիում

 

«Կենդանաբանական այգիները միայն կենդանիներ ցուցադրելու համար չեն, պետք է նաև գիտական, գիտահետազոտական աշխատանքներ կատարեն, ինչից, ցավոք, զրկված ենք:  Մեզ մոտ այդ այգիները այսպես կոչված էկոլոգիական «դաստիարակության» համար են»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կենդանաբանական այգիների մասին՝ ասաց  «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության ղեկավար Սիլվա ԱդամյանըԼ
«Ի տարբերություն Երևանի կենդանաբանական այգու, որի  վիճակը վերջերս նկատելիորեն լավ, ՀՀ մյուս շրջաններում ցավալի դրություն է: Մեծ մասամբ այգիները մասնավոր են և մարդիկ հիմնվելով չգրված օրենքների վրա՝ կենդանիներ են բերում, այգու հիմնում ու դարձնում զվարճանքի վայր, որտեղ կենդանիները լուրջ ճնշման են ենթարկվում: Մարդիկ չգիտեն, թե ինչ պայմաններում պետք է պահել, ինչպես վարվել կենդանիների հետ: Օրինակ Գյումրիում  կենդանիները փոքր տարածքում են պահվում, չունեն համապատասխան պայմաններ:  Տեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես էին  ոռնում, քանդում, անգամ կերակուր չկար. սարսափելի իրավիճակ էր»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության ղեկավար Սիլվա Ադամյանը:
Նրա խոսքով՝  պետք է ունենալ  կենդանաբանական այգիներ, որոնց  պայմաններն ավելի լավ կլինեն: 
«Հայաստան չպտք է բերվեն այնպիսի կենդանիներ, որոնք բնորոշ չեն Հարավային Կովկասին»,-ասաց բանախոսը:

«Ի տարբերություն Երևանի կենդանաբանական այգու, որի  վիճակը վերջերս նկատելիորեն լավ, ՀՀ մյուս շրջաններում ցավալի դրություն է: Մեծ մասամբ այգիները մասնավոր են և մարդիկ հիմնվելով չգրված օրենքների վրա՝ կենդանիներ են բերում, այգի հիմնում ու դարձնում զվարճանքի վայր, որտեղ կենդանիները լուրջ ճնշման են ենթարկվում: Մարդիկ չգիտեն, թե ինչ պայմաններում պետք է պահել, ինչպես վարվել կենդանիների հետ: Օրինակ` Գյումրիում  կենդանիները փոքր տարածքում են պահվում, չունեն համապատասխան պայմաններ:  Տեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես էին ոռնում, քանդում, անգամ կերակուր չկար. սարսափելի իրավիճակ էր»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության ղեկավար Սիլվա Ադամյանը:

Նրա խոսքով՝  պետք է ունենալ  կենդանաբանական այգիներ, որոնց  պայմաններն ավելի լավ կլինեն: 

«Հայաստան չպետք է բերվեն այնպիսի կենդանիներ, որոնք բնորոշ չեն Հարավային Կովկասին»,-ասաց բանախոսը:

Նշենք, որ Գյումրիում 2010 թվականից գործող մինի կենդանաբանական այգին այլևս չի կարող գոյատևել: Խնդիրը ոչ միայն կերի հայթայթման հետ է կապված, այլ նաև ջրի ու ձմեռային սեզոնին հատուկ հարմարությունների բացակայության: Մտահոգ անձինք այս առիթով դիմելու են Բնապահպանության նախարարությանն ու ՀՀ վարչապետին: 

Անի Կարապետյան

Լուսանկարը՝ asparez.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more