▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սառույցի վրա դրիֆթ անելու տեսանյութը տարածվել էր համացանցում․ վարորդները հայտնի են

Փետրվարի 22-ին Շիրակի մարզի պարեկները տեղեկություն են ստացել, որ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենան վարում է անկանոն և կատարում է, այսպես կոչված, «դրիֆթ»։ «Դրիֆթի» վերաբերյալ տեսանյութը տարածվել է նաև համացանցում։

Միաժամանակ, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը կայանված վիճակում անդադար սեղմում էր գազի ոտնակը, ինչի հետևանքով խլացուցիչից կրակ էր դուրս գալիս՝ ուղեկցվելով բարձր ձայնով։

Շիրակի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված վայրում մեքենաները հայտնաբերվել և տեղափոխվել են Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք։

Վարորդները ներկայացվել են Համայնքային ոստիկանության Մուշի բաժին և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more