▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանին զոհված 19-ամյա Միքայելը 10 ամիս առաջ էր զորակոչվել բանակ

News.am-ը գրում է.

ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից նոյեմբերի 12-ին զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Միքայել Թորոսյանը Երեւանի բնակիչ է, 10 ամիս առաջ էր զորակոչվել բանակ: Այս մասին  NEWS.am-ին ասել է  Թորոսյանների հարևաններից մեկը:

«Փոքր ժամանակվանից ճանաչում ենք, զուսպ, խելացի, խելոք տղա էր: Լավ առաջադիմությամբ ավարտել էր քոլեջը, մասնագիտությամբ տնտեսագետ էր»,- ասաց հարեւանը:

Միքայել Թորոսյանը արհեստավորի ընտանքից է, ընտանիքի կրտսեր զավակը, մեկ քույր ունի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more