Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Վաղը Սերժ Սարսգյանը գնալու է Մոսկվա՝ Վ.Պուտինին հանդիպելու:
Այցը անսպասելի է, այսինքն, նախապես պլանավորված չէր: Եվ սպասելի է, քանի որ սահմանային սրացումից հետո Մոսկվա իր մոտ է կանչում նրան, ում ինչ որ համոզելու ունի:
Ուստի մի քանի միամիտ մտքեր:
Խնդիր.
Ինչպես ամրապնդել Ս.Սարգսյանի կռնակը և մարմնի մյուս մասերը Պուտինի հետ խոսելիս, սակայն այնպես, որ հնարավոր չլինի զիճել Հայաստանի շահերը՝ ստանալով անձնականը: Որ շարժումը կրկին չօգտագործվի իշխանության ամրապնդման համար:
Պատասխան՝
1. Միացնել արտաքին և ներքին քաղաքական հարցերը մեկ ընդհանուր օրակարգում սեղմելով Սերժ Ազատիչի մանևրելու հնարավորությունները ի բարորություն հենց իրեն:
2. Համաձայնեցնել նման միասնական դիրքորոշումն անկախ Կրեմլի նկատմամբ դիրքորոշումների առանձնահատկություններից:
ԵՏՄ կողմ քվեարկածները, երբ վտանգը անցնի իհարկե կներկայացնեն կատարվածը որպես գցվածների, լքվածների ջղայնություն և հանգիստ խղճով հետո կվերահաստատեն իրենց հարաբերությունները ռուսների հետ:
3. Եվ իհարկե, Հայաստանի քաղաքական ուժերը այս խաղը պիտի խաղան պասերով, պասերով իրար հետ, ոչ թե ռուսների:
Գրում եմ, որպես շարքային հրաձիգ իմ անձնական կարծիքը: