Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Վարշավա մեկնող օդանավում: Դատելով լուսանկարներից` էկոնոմ դասի ուղևորներին բավական ուրախացրել էր այն փաստը, որ վրացի նահանգապետն իրենց հետ միասին էր մեկնում: