Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Սա էլ Ավինյանի պատրաստվածությունն է՝ ձյան մաքրման աշխատանքների ամբողջ ծավալը:
Իսկ առաջ ձմռան ամբողջ ամիսներին ձյուն էր գալիս, և մոտ կես մետրից ավել ձյուն էր կուտակվում։ Փողոցներից ձյունը քիչ թե շատ մաքրում էին ու աղ էին ցանում, իսկ բակային տարածքներն էլ որոշ չափով մաքրվում էին։ Իսկ հիմա, ի տարբերություն նախկին ժամանակների, նույնիսկ թեթև ձյուն գալուց չեն կարողանում աղ ցանել»։