▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը կարճատև այց է կատարել Մոսկվա

«Հրապարակ»-ը գրում է․ «Ռուսաստանը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական կյանքով։ Հայաստանի հարցերով նոր կուրատորը` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ծանոթանում է իրավիճակին։ Տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը կարճատև այց է կատարել Մոսկվա, թեև 1-2 ամիս առաջ էր եղել: Նախօրեի երեկոյան վերադարձել է, իսկ թե ինչ են ասել իր «ականջին» Կրեմլում, թիմին դեռ չի տեղեկացրել: Նախորդ այցից հետո նա ասուլիս հրավիրեց և ազդարարեց իր ակտիվանալու մասին: Ըստ լուրերի, այս անգամվա թեման եղել է իմպիչմենտի հարցը, և չի բացառվում, որ մոտ օրերս հայտարարություն և ինչ-որ քայլեր կձեռնարկվեն:
Չի բացառվում, որ Քոչարյանին հորդորել են այդ հարցում շատ կատեգորիկ չլինել և նրա հետ վարչապետի թեկնածուների անուններ են քննարկել։ Ի դեպ, հանդիպումն ու քննարկումը ոչ թե Կիրիենկոյի հետ է եղել, այլ Հայաստանի հարցով առավել մասնագիտացած կրեմլյան այլ պաշտոնյայի»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more