|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր գումարման Ազգային ժողովում Գուրգեն Մելքոնյանը չի լինի։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, իսկ նա ՔՊ նախընտրական ցուցակում զբաղեցնում էր 149-րդ հորիզոնականը, ինչն ինքնաբերաբար բացառում է նրա մուտքը նոր խորհրդարան։ Հիշեցնենք, որ պատգամավորի որդին ևս հայտնվեց սկանդալի կենտրոնում և հեռացվեց պաշտոնից։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ «Դեռևս 2023 թվականի նոյեմբերի 11-ին գրել էինք, որ ծառայողական լիազորությունները վերազանցելու համար Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։ Բանն այն է, որ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել էին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով։ Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ էին հաստատել վերադասի հետ, որը թույլ էր տվել՝ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Այս հանդգնության համար ՔԿՀ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը ազատվեց պաշտոնից, իսկ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ տեղեկացրեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել: Գեներալ Մելքոնյանը հայտնի է նաև իր կտրուկ և էմոցիոնալ գնահատականներով։ Իր հարցազրույցներից մեկում նա այս տարվա սկզբին հայտարարել էր, որ պատգամավորական մանդատից զրկվելու դեպքում կգնա տուն՝ «պոմիդոր կաճեցնի»։ |
Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


