▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՌԴ կառավարությունն անում է հնարավորն ու անհնարինը՝ ինձ ՌԴ վերադարձնելու համար». Վարդան Ղուկասյան

ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, քաղաքացիների հետ հերթական հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով իր կալանքին ու պատասխանելով հարցին՝ եթե ՌԴ քաղաքացիություն ունեք, ինչո՞ւ փաստաբանները չեն դիմում այդ երկրին, որպեսզի ձեզ փոխանակեն ՌԴ տարածքում հանցագործություն կատարած ամերիկացու հետ, Ղուկասյանն ասել է. «ՌԴ կառավարությունն անում է հնարավորն ու անհնարինը՝ ինձ ՌԴ վերադարձնելու համար, դա մեկ, երկրորդը՝ ես հանցագործ չեմ, որ փոխանակեն հանցագործի հետ: Ես էս երկիր եկել եմ լեգալ, ունեմ օրինական բոլոր փաստաթղթերը: Ես չգիտեի, որ ԱՄՆ-ում կարող ես ունենալ աշխատանքի իրավունք, սոցհամար, վարորդական իրավունք և այլն, բայց համարվես անօրինական: Սենց բան ես ոչ մի տեղ չեմ տեսել: Ես միգրացիոն կարգ չեմ խախտել. մինչև 2030 թիվն ունեմ ստեղ ապրելու, աշխատելու իրավունք ու էն, ինչ ինձ հետ կատարվում է, աննորմալ է: Ես դատի եմ տվել էս երկրին, որ գնամ, բայց էս երկիրը չի թողնում, որ էթամ, ոչ էլ թողնում ա ազատության մեջ»:

info@asekose.am/095519696
Քաղաքական more