«Հրապարակ»-ը գրում է․ «Սեպտեմբերի 2-ին՝ կեսգիշերին մոտ, «ռազբորկա» է տեղի ունեցել Գորիսի կենտրոնում․ մի խումբ երիտասարդներ մահակներով ծեծի են ենթարկել հոր և որդու, հնչել են կրակոցներ։ Հիմքում աղջկա թեմա է եղել: Մեր տեղեկություններով՝ ծեծողների մեջ է նաև Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբորորդին՝ Արման Ղուլունցը, ասում են՝ նաև քրոջ որդին, որի անունը չկարողացանք ճշտել։ Այս միջադեպը բուռն քննարկումների թեմա է դարձել Սյունիքում, մարզի դատախազը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ամռանը կալանավորել է Տաթև գյուղի վարչական ղեկավարին, որին մեղադրել են ծեծկռտուքի մասնակցելու մեջ, մինչդեռ խուլիգանական արարք թույլ տված իր քեռորդին եւ ընկերներն անպատիժ են։ Ընդ որում՝ մեզ ասացին, որ սա առաջին դեպքը չէ, որ այդ տղաները «ռազբորկա» են անում»։ |
«Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ more

more

more

more

more

more

more