Ռալֆ Յիրիկյան Դուք արժանի եք հայ մեծ բարերարի վեհ պատվին
Յուրաքանչյուր ոք կյանքի որևէ փուլում, կամա թե ակամա կարիք ունի կյանքում որևէ օգնող ձեռքի անմիջական միջամտությանը, վերջինիս կողմից արված մեծահոգության, հույսի և, որ ամենակարևորն է, հոգատարության՝ առանց հետին կամ բացահայտ ակնկալիքների․․․
Դուստրս՝ ով ուսանում է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարնում նախ կարմիր դիպլոմով ավարտեց ընդհանուր բժշկության բաժինը, այնուհետև այս տարի կրկին կարմիր դիպլոմով ավարտեց մագիստրաըուրան, բայց քանի որ ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը այս տարի ոչ մի անվճար տեղ չտրամադրեց կլինիկական օրդինատուրա ընդունվողների համար, հետևաբար այդ չարաբաստիկ ուսման վարձի պատճառով դուստրս պետք է կիսատ թողներ ուսումը։
Ես տեսնելով աղջնակիս ուսման տենչն ու սերը դեպի բժշկությունը և մարդկանց բժշկելու երազանքը կիսատ չթողնելու նպատակով չմնացի ձեռնունայն և օգնության խնդրանքով սկսեցի թակել այս ու այն մեր բարձրաստիճան պաշտոնյանների դռները իմ դիմում-խնդրանքներով, սակայն իմ կողմից թակվող փակ դռները ցավոք այդպես էլ չէին բացվում և վերջին հույսով դիմեցի հայ մեծ մի բարերարի և օրեր անց մեզ հեռախոսով տեղեկացրին, որ ուսման վարձը վճարված է։
Ուղղակի պարտավոր եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ երբ փակվում են անհրաժեշտ դռներ, նշմարվում է լույս տանող հույսի պատուհաններ․․․ի շնորհիվ մի մարդու ում անունն է Ռալֆ Յիրիկյան։
Արժե ավելի շատ երախտիքի խոսքեր հղել նրան, բայց որպեսզի շատերի աչքերին ու ականջներին հայկական սովորության համաձայն երախտիքի արտահայտման այս տարբերակը որպես գովազդ չընկալվի, ուզում եմ պարզապես ամբողջ սրտով ու հոգով բարձրաձայնել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Լավագույն մաղթանքներով՝ Նարինե Մուսաելյան։
Յուրաքանչյուր ոք կյանքի որևէ փուլում, կամա թե ակամա կարիք ունի կյանքում որևէ օգնող ձեռքի անմիջական միջամտությանը, վերջինիս կողմից արված մեծահոգության, հույսի և, որ ամենակարևորն է, հոգատարության՝ առանց հետին կամ բացահայտ ակնկալիքների․․․
Դուստրս՝ ով ուսանում է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարնում նախ կարմիր դիպլոմով ավարտեց ընդհանուր բժշկության բաժինը, այնուհետև այս տարի կրկին կարմիր դիպլոմով ավարտեց մագիստրաըուրան, բայց քանի որ ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը այս տարի ոչ մի անվճար տեղ չտրամադրեց կլինիկական օրդինատուրա ընդունվողների համար, հետևաբար այդ չարաբաստիկ ուսման վարձի պատճառով դուստրս պետք է կիսատ թողներ ուսումը։
Ես տեսնելով աղջնակիս ուսման տենչն ու սերը դեպի բժշկությունը և մարդկանց բժշկելու երազանքը կիսատ չթողնելու նպատակով չմնացի ձեռնունայն և օգնության խնդրանքով սկսեցի թակել այս ու այն մեր բարձրաստիճան պաշտոնյանների դռները իմ դիմում-խնդրանքներով, սակայն իմ կողմից թակվող փակ դռները ցավոք այդպես էլ չէին բացվում և վերջին հույսով դիմեցի հայ մեծ մի բարերարի և օրեր անց մեզ հեռախոսով տեղեկացրին, որ ուսման վարձը վճարված է։
Ուղղակի պարտավոր եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ երբ փակվում են անհրաժեշտ դռներ, նշմարվում է լույս տանող հույսի պատուհաններ․․․ի շնորհիվ մի մարդու ում անունն է Ռալֆ Յիրիկյան։
Արժե ավելի շատ երախտիքի խոսքեր հղել նրան, բայց որպեսզի շատերի աչքերին ու ականջներին հայկական սովորության համաձայն երախտիքի արտահայտման այս տարբերակը որպես գովազդ չընկալվի, ուզում եմ պարզապես ամբողջ սրտով ու հոգով բարձրաձայնել՝
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Լավագույն մաղթանքներով՝
Նարինե Մուսաելյան
Asekose.am-ի ընթերցող