***
Տեսանյութերն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանն այսօր մոտեցավ Նիկոլ Փաշինյանին, ով քարոզարշավ էր անում Արաբկիրում։
Նա Լեռնային Ղարաբաղի խնդրի մասով հարցեր ուղղեց Փաշինյանին, Փաշինյանը, սակայն, կրկնեց նույնը, ինչ ասում էր նախկինում՝ «Ղարաբաղի հարցը թակարդ է եղել»։
«Ես հպարտ եմ, որ Հայաստանն այդ թակարդից հանել եմ»,- հայտարարեց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ ինքը չի ընդունում Անկախության հռչակագիրը․ «Կոնֆլիկտի հռչակագիր է, չեմ ընդունում»։
Օսիպյանը Փաշինյանին մեղադրեց, որ Արցախում աջակցել է կոռուպցիային։
«Արայիկի (նկատի ունի Արցախի նախկին նախագահին-հեղ.) միջոցով փողեր եք բաժանել»,- ասաց նա։
Փաշինյանը սկսեց հունից դուրս գալ. «Ռադդ քաշի, համբալի մեկը»։
***
Այդ տասնյակ միլիարդները, որ տվել եք, չեք հետևե՞լ այդ փողերին: Այդ փողերը գնացել է, կլանի «ջեբերը» նստել ու այդ կլանի դեմ, որ մենք պայքարում էինք այնտեղ, դուք այդ կլանին միլիարդներով սնել եք: Ասում եք՝ փողը ուղարկել ենք ժողովրդին, ժողովրդին չեք ուղարկել: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, Արաբկիրում արցախցի տղամարդն ասել է Նիկոլ Փաշինյանին:
Նա նշել է, որ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին աջակցել է, որ նա գա իշխանության: Փաշինյանի հարցին՝ ինչո՞վ է աջակցել, բա ո՞ւմ աջակցեր, քաղաքացին նշել է՝ ուղղակի չխառնվեիք:
«Եկել եք Ղարաբաղ 2018 թվին: Այն ժամանակ այնտեղ արդեն մարդիկ ճանապարհներ էին փակել, եկել եք, ասել՝ Բակո Սահակյանը պետք է մնա: Մի հատ այդպես եք «գլուշիտ» արել: Ընտրությունների ժամանակ, երբ մենք պայքարում էինք այդ թալանչի կլանի դեմ, Դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աչք փակել Արայիկ Հարությունյանի փող բաժանելու վրա»,- նշել է քաղաքացին:


