▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գագիկ Ծառուկյանի պարագայում տեղի է ունենում «կուլակաթափություն»»․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Երեկվա գրառումս բավականին մեծ արձագանք ունեցավ, այդ թվում նաև այն առումով, որ ես համեմատել էի «Բջնիի» և Ծառուկյանի բիզնեսների գործընթացները: Այս առումով, իհարկե տարբերությունն ահռելի է: Եթե «Բջնիի» ժամանակ ստեղծված իրավիճակում Խ. Սուքիասյանը կարողացավ վաճառել բիզնեսը (լավ թե վատ պայմաններով, դա արդեն այլ հարց է), ապա Գ. Ծառուկյանի պարագայում տեղի է ունենում այն, ինչը բոլշևիկներն անվանում էին «կուլակաթափություն», 90-ականների հետխորհրդային շրջանում՝ ռեկետ կամ «рейдерский захват», իսկ մարդկության «առաջադեմ և ժողովրդավար» հատվածը (որը հիմա այս ամենը չտեսնելու է տալիս, բայց իհարկե կոմպրոմատի տեսքով հավաքում է իր սեյֆերում և հարմար պահի դեմ է տալու համապատասխան այրերին) դա անվանում է սեփականության իրավունքի ոտնահարում: Եթե մի պահ մոռանանք իրավական և քաղաքական տերմինները, ապա՝ պարզապես խլում են մարդու ունեցվածքը: Ի դեպ, սա նախադեպ է, որը դեռ շատ ծանր հետևանքներ է ունենալու…
ՀԳ. Նույնը փաստացի տեղի ունեցավ ՀԷՑ-ի հետ, և մի քանի խոշոր ընկերությունների 15-20% բաժնեմասերի հետ»:

***

Կարեն Քոչարյանի 23/07-ի ֆեյսբուքյան գրառումը. «Ճիշտ ասած, երբեք օլիգարխների ֆանատ չեմ եղել: Այսօր էլ, մեղմ ասած, ուշքս չի գնում նրանց համար: Բայց ես ուզում եմ խոսել նրանց մարդկային կերպարի մասին՝ օրինակ բերելով ընդամենը մեկ էպիզոդ: Երբ Խաչատուր Սուքիասյանից խլում էին «Բջնին», Գագիկ Ծառուկյանը ոչ միայն դատապարտեց այդ պրոցեսը, այլև հանրայնորեն հայտարարեց, որ «ինքը չի գնի այդ գործարանը, ուրիշին էլ խորհուրդ չի տալիս»: Ի դեպ այդ ժամանակ Խ.Սուքիասյանն ու Գ. Ծառուկյանը դեռ շատ հեռու էին խնամիներ լինելուց: Այսօր երբ Ծառուկյանից են խլում տարբեր բիզնեսներ, ոչ միայն պարոն Սուքիասյանի ձայնը չի լսվում, այլ տպավորություն է, որ նա ընդհանրապես կորել է: Հետևությունները թողմում եմ ձեզ…»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more