Մարտի 17-ին ժամը 20-ի սահմաններում շտապբուժօգնության մեքենայով «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել Շիրակի մարզի Ձորակապ համայնքի բնակիչ 1980 թվականին ծնված Մկրտիչ Հովհաննեսի Դավթյանը: Նրա մոտ առկա է եղել որովայնի առաջնային պատի ծակող-կտրող-թափանցող վերք` բարակ աղու արտանկումով, տրավմատիկ շոկ: Տուժողը վիրահատվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով:
Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ու հավելել, որ քրեական գործի շրջանակներում Սամվել Գրիգորյանը ձերբակալվել է: Իսկ տուժող Մկրտիչ Դավթյանի առողջական վիճակը մասնագետների կողմից գնահատվում է կայուն ծանր:
ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը