▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ում թաղման դեմքով էին

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ երեկվա նիստին իշխանական ֆրակցիայի հատվածում հոգեհանգստի տրամադրություն էր տիրում․ հուսահատ դեմքերով, հեռախոսներով հետեւում էին Գյումրու ավագանու առաջին նիստին եւ անհաղորդ էին ԱԺ օրակարգին, որտեղ շարունակվում էր կառավարության ծրագրի 2024 թ․ զեկույցի քննարկումը, զեկուցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Ի դեպ, ՔՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այլեւս չի մասնակցելու ավագանու նիստերին, տապալելու են քվեարկությունները, եւ այդ հիմքով մի քանի ամսից Գյումրիում նոր՝ արտահերթ ընտրություններ կլինեն։ Երեկվա նիստը ՔՊ-ն բոյկոտեց, բայց, մեր տեղեկություններով, հաջորդիվ մասնակցելու են` փորձելով Վարդանիկի կյանքը դժոխքի վերածել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more