▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանության ներսում տևական ժամանակ քննարկում են՝ խորհրդարանական հաջորդ ընտրություններին ինչպիսի կարգախոսով և ինչ մեսիջներով ներկայանալ հանրությանը, որ մի անգամ էլ հիմարացնեն մարդկանց և ՔՊ-ի օգտին ձայներ կորզեն։

Նախկիններով ահաբեկելն այլևս չի աշխատում, խոստացած խաղաղության դարաշրջանն էլ չեն կարողացել բացել, ապագան չեն կարողացել բերել, ուստի իշխանականները հայտնվել են բարդ իրավիճակում՝ ինչ կարգախոս կիրառել, որով կկարողանան ազդել ընտրողի վրա։

Նախնական քննարկումների ժամանակ կոնսենսուս է ձևավորվել այն մտքի շուրջ, որ պետք է հասարակությանն ահաբեկել՝ «եթե մեզ չընտրեք, նոր պատերազմ է լինելու» ձևակերպմամբ։ Թե ինչ կոնկրետ տեքստ կներառի այդ լոզունգը, առայժմ չեն որոշել, սակայն գաղափարը լինելու է այն, որ իրենք խաղաղության կուսակցություն են, մյուս բոլորը՝ պատերազմի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more