|
«Հրապարակ»-ը գրում է. «Նոյեմբերի 30-ին կավարտվի ՔՊ ընտրացուցակում առաջադրվելու ժամկետը: Մեզ ասացին, որ արդեն մի քանի տասնյակ թեկնածուներ են առաջադրվել, որոնց մեջ շարքային կուսակցականներ էլ կան։ Օրինակ, իշխանական կայքի երբեմնի լրագրող Դավիթ Լևոնյանը, որը Բագրատ սրբազանի հասցեին կեղծ մեղադրանքներ էր հնչեցրել։ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին երեկ հարցրինք` ինքն է՞լ է առաջադրվել։ Ասաց, որ չի շտապում` դեռ չի առաջադրվել: Ասում են՝ ցանկություն չունեք։ «Ո՞վ է նման բան ասում, ես դեռ մտածում եմ, դեռ շատ ժամանակ ունեմ»։ Ավելի ուշ մեզ ասացին, որ Գ. Մելքոնյանը նախ ՔՊ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել, որ 1.5 միլիոն դրամի փոխարեն 500 հազար վճարի՝ իր թեկնածությունը գրանցելու համար: Ինչպես հայտնի է, ՔՊ ընտրացուցակի թեկնածուները պարտադիր պետք է մուծվեն․ ՔՊ անդամները՝ 500 հազար, ոչ անդամները` մեկուկես միլիոն դրամ: Բացի դա, Մելքոնյանը ենթադրում է, որ ՔՊ անդամ լինելը ցուցակում անցողիկ տեղում լինելու շանսերը մեծացնում է։ Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, թե կուսակցության անդամները պետք է խրախուսվեն, ի տարբերություն իրենց թիմին չմիացածների։ Մեզ ասացին, որ նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն էլ է ՔՊ-ական դարձել ու առաջադրվել, իսկ Շիրակ Թորոսյանն ու Խաչատուր Սուքիասյանը չեն առաջադրվել»: |
ՔՊ-ից ովքե՞ր են առաջադրվել, ովքե՞ր են ոտքը կախ գցել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


