▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի անցկացրած հարցումների համաձայն հասարակական լայն կոնսոլիդացիա կա Հայ առաքելական եկեղեցու շուրջ

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցել են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում վերջին օրերին անցկացրել է հարցումներ՝ պարզելու հասարակական տրամադրությունները իշխանության քայլերի, իշխանությունից ունեցած ակնկալիքների վերաբերյալ:
Աղբյուրները հաղորդել են, որ հասարակական լայն կոնսոլիդացիա կա հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, որի մասին Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, արդեն տեղեկացվել է, քանի որ հարցում իրականացնող խմբերը հանդիպել են հարյուրավոր քաղաքացիների, որոնց կարծիքը եկեղեցու դեմ իշխանական հարձակումների վերաբերյալ եղել է միանշանակ բացասական. հետևաբար, կոնսոլիդացիան եկեղեցու շուրջ խիստ մտահոգություններ է առաջացրել Փաշինյանի համար: Սակայն ՔՊ-ից փոխանցել են, որ վեհափառի շուրջ օղակը կսեղմվի այնքան, մինչև նա հեռանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more