▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանն ինչ որ deadline-եր է սահմանում

Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը կլինի ամռան ավարտին: 
Հիշեցնեմ, որ 2-րդ նախագահի գրասենյակից արդեն երկրորդ անգամ են մեզ տեղեկացնում, որ շուտով կլինի Քոչարյանի արձագանքը:

Այստեղ հետաքրքիրն այլ բան է, ինչի՞ հենց ամռան ավարտին, այս 3 ամիսներին Քոչարյանն արձակուրդի մե՞ջ է: 
Հոսանքի թանկացման հարցը երկրում համար մեկ քննարկման թեման է: Սրան անդրադարձել են տարբեր գործիչներ ու քաղաքական դեմքեր, իսկ Քոչարյանը երկրի համար ակտուալ հարցրեին արձագանքում է այն ժամանակ, երբ իրեն հարմար է:

Կապված հարցրազրույցների հետ. Ինչի՞ է իրեն թվում, թե այս հարցի շուրջ ամենակարևոր խոսքն իրենն է, մենք էլ ամբողջ ազգով սպասում ենք, թե երբ է Քոչարյանը հարցրազրույց տալու և իր կարծիքն արտահայտելու: Գլոբալ վերցրած նրա խոսքն այս հարցի շուրջ ոչ մի քայլ չի փոխելու, ոչ տաք է անելու ոչ սառը:

Բաղրամյան պողոտան երկար ժամանակ եռում էր նորանոր զարգացումներով, մտահոգ ու պատվավոր երիտասարդության շնորհիվ: Այդ զարրգացումները կարծես չէին էլ հետաքրքրում երկրորդ նախագահին... Փոխարենը վերջինս արդեն երկրորդ անգամ հարցազրույցների deadline է սահմանում:

Անահիտ Ամատունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more