armtimes.com-ը գրում է.Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող 34-ամյա Հովհաննես Մուրադյանը քիչ առաջ ազատ է արձակվել: Այս մասին քիչ առաջ մեր հարցին ի պատասխան ասաց Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը՝ հավելելով, որ դատարանը մերժել է նախաքննական մարմնի որոշումը՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորում կիրառելու վերաբերյալ: Պաշտպանն ասաց նաեւ, որ իր պաշտպանյալը կգնա ստացիոնար բուժման՝ «Նուբարաշեն» հոգեբուժարանում: Ի դեպ նշենք, որ Մուրադյանի նկատմամբ կալանքը կիրառելու քննիչի միջնորդությանը դատարանը երեք տարբեր որոշումներով է պատասխանել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում