▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննչական կոմիտեն հերքել է Անի Երանյանի դեմ հարուցված քրեական գործի մասին տեղեկությունները. iravaban.net

Արդեն հայտնել էինք, որ Անի Երանյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դրանից հետո համացանցում պարբերաբար տեղեկություններ են տարածվում, թե Անի Երանյանի դեմ արդեն քրեական գործ է հարուցվել:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհդական Սոնա Տռուզյանը Իրավաբան.net-ին փոխանցել է, որ դերասանուհու դեմ քրեական գործ չի հարուցվել։  

Լրագրողը այն հարցին, թե արդյոք այս պահին` նյութեր նախապատրաստելուց ժամեր անց քրեական գործ հարուցվե՞լ է, թե՝ ոչ, տիկին Տռուզյանը պատասխանեց․ «Ոչ հարուցված չէ ու այն տեղեկությունները, որ կա ֆեյսբուքում, թե քրեական գործ է հարուցվել որևէ հոդվածով, չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց տիկին Տռուզյանը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more