▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննարկում՝ «Արի տուն» ծրագրով Հայաստան այցելած սփյուռքահայ երեխաների հայերեն ուսուցման ծրագրի թեմայով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանդիպել է «Արի տուն» ծրագրով ամռանը Հայաստան այցելած սփյուռքահայ երեխաներին հայերեն դասավանդող ուսուցիչների հետ։ 

Քննարկելով երկշաբաթյա ուսուցման ծրագիրը՝ հանրակրթության վարչության պետն առաջարկել է այսուհետ ուսուցումը կազմակերպել՝ խմբերը բաժանելով ըստ երեխաների հայերենի իմացության, որպեսզի գիտելիքներով համալրումը յուրաքանչյուր երեխայի՝ արդեն ունեցած գիտելիքների վրա հիմնված լինի. այսպիսով երկշաբաթյա ուսուցումը հնարավորինս արդյունավետ կլինի, և բոլոր երեխաները հայրենասիրական երգերից ու որոշ ընդհանուր թեմաներով զրույցներից բացի, կհասցնեն հայերենագիտական այլ գիտելիքներ էլ ստանալ։ Հանրակրթության վարչության պետը պատրաստակամություն է հայտնել այս հարցում մեթոդական և անհրաժեշտ այլ աջակցություն ցուցաբերել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում դասալսումների վերաբերյալ։
Ուսուցումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ստ. Շահումյանի անվան հ.1 դպրոցում։ Դասերը վարում են Երևանի կրթական համակարգի մասնագետները։
Արդեն 7-րդ տարին է՝ «Արի տուն» ծրագրով Հայաստան են այցելում 13-18 տարեկան սփյուռքահայ երեխաներ և երկու շաբաթ բնակվում Երևանի, ինչպես նաև Հայաստանի այլ համայնքների հյուրընկալ ընտանիքներում։ Այդ ընթացքում երեխաները, Երևանի ու Հայաստանի տեսարժան վայրեր այցելություններից բացի, հաճախում են նաև հայերենի երկշաբաթյա դասերի։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more