▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քըլըչի մասին մի բան ասում էինք, էնտեղից արագ-արագ գալիս էիք»․ Խորհրդարանը շարունակում է ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկումը

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, խոսելով Ռուբեն Ռուբինյանի մասին, ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց. «Երբ երեկ տիկին Մանավազյանը ներկայացնում էր ձեր կենսագրությունը, ընդգծում ձեր հավասարակշիռ լինելը, հիշում էինք մեկ-երկու տարվա ընթացքում ձեր ոչ այնքան հավասարակշիռ պահվածքը: Քըլըչի մասին մի բան էստեղ ասում էինք, արագ-արագ էնտեղից գալիս էիք: Չեմ կարծում հանգստությունը դուք, Ալեքսանյանը, Կոնջորյանը պահպանելու եք, երբ հայտնվեք այստեղ»:

***

«3 բանի անվերջ կարելի է նայել՝ հոսող ջրին, վառվող կրակին, մեկ էլ՝ թե ոնց ա ՔՊ-ն օրեր շարունակ փորձում ապացուցել, թե ինքը ժողովրդավար ա, ընտրություններ չի կեղծել»,- ԱԺ-ում, ելույթի ժամանակ, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Երեկ բանը հասավ էնտեղ, որ ՔՊ-ական պատգամավորը (Նարեկ Գրիգորյան-խմբ.) ասաց՝ ով ընտրություն ա կեղծել, շան տղա է: Ժողովո՛ւրդ ջան, սո՛ւս մնացեք: Դուք օրը ցերեկով 60 հազար քաղաքացու ձայն գողացել եք: Դուք մանդատագողեր եք»,- շարունակեց նա:

***

«Մանդատները գողանալով չեք բավարարվել. էդ մարդուն հիմա ունեզրկում եք: Ես երբեք չեմ կիսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը, բայց դուք էդ մարդու մանդատները գողացել եք, հիմա էլ ոտնձգություն եք իրականացնում ունեցվածքի նկատմամբ»,- շարունակելով ելույթը՝ ասաց ընդդիմադիր Ագնեսա Խամոյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդի մասին: «Նկատե՞լ եք, էդ մարդը «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են: Ունեցվածքը չի հարցը, էդ ցուցանակն ա երևի հարցը»,- հավելեց նա:

***

«Պարո՛ն Ալեքսանյան, եթե չեմ սխալվում՝ «Մուլտի Ուելնես»-ում եք մարզվում. մարզվելու ընթացքում էիք հասկացե՞լ, որ ապօրինի շինարարություն ա ու պետք ա քաղաքապետարանը խլի»,- շարունակելով Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ելույթը և դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, ասաց ընդդիմադիր Ագնեսա Խամոյանը:

ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ դիմելով «Ուժեղ Հայաստան»-ին, հեգնեց. «Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից: Կարաք էսօրվանից հետհաշվարկ սկսեք, օրինակ, մնաց 1786 օր, 5 տարի հետո, ոնց որ, նորից կմոտենաք ձեր զրոյական կետին, որը վերջացել էր հունիսի 7-ին»:

***

«Տիկին Խամոյանն ասում է՝ պարո՛ն Ռուբինյան, ձեր հորը կալանավորել էին, բայց հիմա էլ են մարդկանց կալանավորում: Հա, տիկին Խամոյան, բայց տարբերությունն էն ա, որ պարոն Ռուբինյանի հորը ու առհասարակ Մարտի 1-ի գործով ձերբակալված, կալանավորված, դատապարտված մարդիկ անմեղ էին»,- արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթին՝ ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը: «Պարո՛ն Քոչարյան, էդպես զարմացած մի նայեք, էդ մարդիկ անմեղ էին»,- շարունակեց Ալեքսանյանը՝ խոսքն ուղղելով Լևոն Քոչարյանին:

***

«Որպեսզի հասկանաք՝ ինչ լավ իշխանություն է ՔՊ-ն, նայենք պարոն Վարդևանյանի օրինակով»,- ԱԺ-ում խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանին, ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը: «Պարոն Վարդևանյանը մի քանի հայտարարագիր է ներկայացրել, 2017-ին էլ էլի ինչ-որ պաշտոնում առաջադրված լինելու բերումով, ներկայացրել է հայտարարագիր: Նա լավ փաստաբան էր թե 2017-ին, թե 2022-ին, թե 2023-ին, թե 2024-ին, թե 2025-ին, թե 2026-ին: Տեսեք, մինչև 2018-ը, նույնիսկ նրա պես հանճարեղ ու լավ փաստաբանը ֆիզիկապես չէր կարող ամսական 700-800 հազար դրամից ավելի գումար աշխատել, որովհետև դատական համակարգը չէր աշխատում, բոլորը մեծ հաշվով, կներեք, թքած ունեին փաստաբանական ծառայություններից ստացած օգուտների վրա՝ էն բերումով, որ՝ մեկ ա հարցերն ուրիշ կերպ էին որոշվում: 2018-ից հետո Արամ Վարդևանյանը օրինակ տարեկան 40 միլիոն դրամ մենակ մի դեպքով ա ստանում՝ Տաշիր գրուպից ա ստանում: Դուք մինչև 2018-ը չէիք ստանա էդքան գումար, որովհետև փաստաբանությունն էդքան չէր գնահատվում»,- շարունակեց Ալեքսանյան

info@asekose.am/095519696
Հասարակություն more