▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական էլիտա կոչվածում չկա մեկը, որ համարձակություն ունենա պաշտպանել անկախության գաղափարը

«Մենք այսօր չունենք մեր արժույթը: Մեր արժույթը հայկական դրամն է, եւ եթե Հայաստանը որոշում կայացնի փոխել արժույթը, ապա նույն տարբերակը կաշխատի նաև Արցախում, այսինքն` փոխված արժույթը կգործի նաև Արցախում»,- ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Տնտեսական առումով՝ Հարությունյանը գուցե ճիշտ է, բայց զարմանալի է, որ հայկական քաղաքական էլիտա կոչվածում չկա մեկը, որ համարձակություն ունենա պաշտպանել անկախության գաղափարը: Այս մարդիկ նույնիսկ մոռացել են, որ, առաջին հերթին, դրա համար են վարձատրվում ու պաշտոնյա կոչվում:

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more