▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին «Երևան Սիթի» սուպերմարկետից յոգուրտ է գնել, որի մեջ որդեր են հայտնաբերվել

168.am-ը գրում է.

Քաղաքացին 168.am-ին ահազանգել է, որ Դավիթաշեն համայնքում տեղակայված «Երևան Սիթի» սուպերմարկետից երեկ գնել է «Нежный с соком клубники» տեսակի յոգուրտը (արտադրող՝ «Кампина» ՍՊԸ, արտադրման երկիր՝ Ռուսաստան), որի մեջ որդեր են հայտնաբերվել:Ստորև ներկայացնում ենք գնված յոգուրտի լուսանկարները:

yogurt02

yogurt03

Հիշեցնենք, որ այս սուպերմարկետը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, և առաջին անգամ չէ, որ նրան պատկանող սուպերմարկետներում փչացած-ժամկետանց սննդամթերք և այլ ապրանքներ են վաճառվում:

Ինչ վերաբերում է այս ապրանքատեսակը Հայաստան ներկրողին, նշենք, որ դրանով զբաղվում է «Բրենդլիդեր» Հ/Ձ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more