▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաոսի պատճառներից մեկն էլ այն է, որ հայը հանգամանքների բերումով սոցիալական էակ չէ

Մեր երկրում տիրող քաոսի պատճառներից մեկն էլ այն է, որ հայը հանգամանքների բերումով սոցիալական էակ չէ: Մենք իրականում ունենք ոչ թե ժողովուրդ, այլ միայնակ մարդկանցից կազմված մարդկային բազմություն:

Մարդիկ չեն միավորվում իրենց դժգոհությունը համատեղ արտահայտելու, դժգոհության պատճառը վերացնելու ուղղությամբ պայքարելու համար: Սա ունի իր պատմական բացատրությունը:

Երկրի ճակատագրով մտահոգ իշխանությունները պիտի իրենց առջև նպատակ դնեին այս թերացումը վերացնել, ձիգ ու դիմադրող ազգ ստանալ, որպեսզի նաև արտաքին վտանգին դիմագրավելը հեշտ լիներ: Բայց ցավոք սրտի մեր իշխանությունները չեն կարողացել չտրվել գայթակղությանն ու չօգտվել ժողովրդի անկազմակերպ այդ վիճակից՝ անձնական-թիմային բնույթի իրենցը հարցերը կարգավորելու համար:

Վերջին շրջանում նկատվող խմորումները, սոցիալական և այլ հարցերի շուրջ հասարակական ակտիվությունը լավ նախապայման են ստեղծում մտավորականության կողմից գրագետ մարտավարություն կիրառելու դեպքում հային սոցիալականացնելու, միայնակության կաղապարից հանելու և ապա վերստին նրանից ձիգ, ինքնասեր, անհնազանդ /Մորիկ կայսեր բնութագրումն է/ ազգ ստանալու համար:

Որպիսին եղել ենք հազարավոր տարիներ...

Մարդիկ չեն միավորվում իրենց դժգոհությունը և դրա պատճառը համատեղ արտահայտելու, վերացնելու  համար:

Արծրուն Պեպանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more