▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանաքեռցի Տույն ազատ է արձակվել

 

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Արթուր Ղազարյանը, ով առավել հայտնի է «Քանաքեռցի Տույ» մականունով, վաղաժամկետ ազատ է արձակվել:  Մեր աղբյուրների փոխանցմամբ` ներկայումս  Տույին հաճախ կարելի է հանդիպել իր ընկերներների և հարազատների ընկերակցությամբ: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել էր քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) գործով դատական վճիռը: Դատարանն Արթուր Ղազարյանին դատապարտել էր ազատազրկման` 1 տարի ժամկետով: Պատժի սկիզբը համարվել էր սույն թվականի հուլիսի 29-ը:

Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more