▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանաքեռցի Տույի առողջական վիճակը վատացել է. 5 անգամ «Շտապօգնություն» են կանչել

 

Այսօր լրանում է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի ձեբբակալման 72 ժամը եւ նախաքննական մարմինը դատարանին միջորդություն է ներկայացնելու նրա հանդեպ խափանման միջոց երկամսյա կալանք ընտրելու համար: NEWS.am-ի տեղեկություններով՝ Քանաքեռցի տույի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ոստիկանության բաժին եւ Ձերբակալվածների պահման վայր  նրա համար մոտ 5 անգամ շտապօգնություն են կանչել:
Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել նրա փաստաբանից՝ Երեմ Սարգսյանից: Վերջինս մեզ հետ զրույղում ասաց, որ նրա մոտ առողջական խնդիրներ կային, որոնք հատկապես սրվել են վերջին 2-3 տարիների ընթացքում: Նա մշտապես գտնվել է բժիշկների հսկողության ներքո, ստացել դեղորայքային բոուժում, պառկել տարբեր հիվանդանոցներում: «Այս պայմաններում նրա վիճակը ավելի է սրվել»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ նախնական քննության նյութերի համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

Այսօր լրանում է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի ձերբակալման 72 ժամը եւ նախաքննական մարմինը դատարանին միջորդություն է ներկայացնելու նրա հանդեպ խափանման միջոց երկամսյա կալանք ընտրելու համար:

news.am-ի տեղեկություններով՝ Քանաքեռցի Տույի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ոստիկանության բաժին եւ Ձերբակալվածների պահման վայր  նրա համար մոտ 5 անգամ շտապօգնություն են կանչել:
Այս տեղեկությունները կայքը փորձել է ճշտել նրա փաստաբանից՝ Երեմ Սարգսյանից: Վերջինս ասել է, որ նրա մոտ առողջական խնդիրներ կային, որոնք հատկապես սրվել են վերջին 2-3 տարիների ընթացքում: Նա մշտապես գտնվել է բժիշկների հսկողության ներքո, ստացել դեղորայքային բոուժում, պառկել տարբեր հիվանդանոցներում: «Այս պայմաններում նրա վիճակը ավելի է սրվել»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ նախնական քննության նյութերի համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more