▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաջ բանակով մեր հաղթական, թող միշտ ապրի ազգը հայկական

«Հայերեն խոսելն Արևմտյան Հայաստանում և, հատկապես, Կիլիկայի տարածքում արգելված է եղել ու համաձայն կառավարության հրահանգի՝ թուրքերեն պետք է արտահայտվեին, իսկ ովքեր որ հայերեն էին խոսում, ծայրատում էին լեզուները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը:

Նրա խոսքով՝ առկա են բոլոր փաստերն ու ժամանակն է, որպեսզի իրավաբանական մակարդակով ուսումնասիրվեն այն բոլոր նյութերը, որոնք հավաքվել, կուտակվել են ու սպասում են իրենց իրավաբանական մեկնաբանությանը:

«Մենք պետք է կարողանանք կամաց-կամաց հետ վերցնել մեր հայրենիքի այն տարածքները, որոնք զավթել են: Ահա, թե ինչու ողջ հայ ժողովուրդը մեկ  բռունցք դարձած՝ ոտքի է կանգնել  ու մարտնչում է, որպեսզի կարողանա պատասխան տալ Ադրբեջանի ոտնձգություններին: Այնպես որ, պետք է շարունակել նույն ոգով ու պահել հայրենի հողը»,-նշեց  Վերժինե Սվազլյանը՝ վերջում ներկայացնելով  ժողովրդական  մեկ մաղթանք,  որը տարիներ առաջ է գրի առել.

Տե՛ր, դու պահե միշտ անսասան

Դյուցազնական մայր Հայաստան,

Տո՛ւր հարատև խաղաղություն,

Կյանք ու արև, ազատություն,

Քաջ բանակով մեր հաղթական,

Թող միշտ ապրի ազգը հայկական»:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more