Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
Տեղեկությունը Կրեմլի մամուլի ծառայությունն է հայտնում։
«Վլադիմիր Պուտինը վերահաստատել է 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությունը՝ Եվրոպական միությանը միանալուն ուղղությամբ Հայաստանի Հանրապետության գործողությունների վերաբերյալ։ Մասնավորապես, շեշտադրվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետում համապետական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում անդամակցությունը շարունակելու հարցով»,- նշված է Կրեմի տարածած հաղորդագրությունում։


