Բնապահպան,լրագրող Գալուստ Նանյանն անդրադարձել է «Երկրի հարցը» հաղորդման հերթական թողարկմանը, որի հյուրը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության միգրացիոն ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանն է:
Գալուստ Նանյանը մասնավորապես գրել է հետևյալը.
«Ապրի Արթուր Կիրակոսյանը, քանի որ հարցերը շատ տեղին էին, իսկ պատասխանների մեջ, եթե ուշադիր լսեք, հասկացողը կհասկանա, ինչ եմ ուզում ասել:
Նախ հյուրը նշում է, որ իրենց ծրագիրը իրականացվել է 4 թիրախային մարզերում՝ Արմավիր, Արարատ, Սյունիք և Վայոց ձոր…. Իսկ այդ մարզերում ստեղծված Ռեսուս կենտրոնների աշխատակիցներն անխթիր այցելել են բոլոր համայնքեր… Հիմա, որ ասեմ սուտը… Ես Մոսկվայից այսօր կապ հաստատեցի ծրագրային մարզերի մի քանի համայնքապետերի հետ՝ ճշտելու արդյոք այդ ծրագրի աշխատակիցները եղել են իրենց ղեկավարած համայնքներում: Պարզվեց, որ ոչ….
Անցում անեմ և մի հարց տամ… Ինչ է նշանակում. Չորս հարավային մարզեր… Որքան գիտեմ ՀՀ հարավային մարզը՝ Սյունիքն է….
Վերամասնագիտացված դասընթացներին մասնակցած 284 շահառուներից 53 %-ը տեղավորվել է աշխատանքի… Բռավո…. Բայց, նույն ծրագրի պատասխանատուները և ծրագիրը ֆինասավորված ԵՄ-ն հետագայում մոնիտորինգ անցկացրել է, թե արդյոք այդ տոկոսը դեռ աշխատում է, և այդ վերամասնագիտացված և աշխատանք չգտած շահառուներն այսօր որտեղ են, ուր են, իրենց համայնքերում են , թե էլի բռնել են օտար- ամային ճամփեքը….
ՑՆՑՈՂ համեմատություն….. Վերջին երեք տարիներին ավելի շատ եկան Հայաստան, քան թե մեկնեցին... Տո հարգելիս, դու արտասահմանյան կազմակերպության պետական վիճակագրություն ես ներկայացնում... Առաջարկում եմ վերցնել և ուսումնասիրել պետական վիճակագրությունը...
Ինչ կապ ունի միգրացիան Սիրիայի դեպքերի հետ... Հիշիր, եթե չգիտես սիրիացիները միգրանտներ չեն, սիրիացիները փախստակններ են, և այդ երկու կարգավիճակները միմիանցից շատ տարբեր են… Հավանաբար, տարիներ առաջ պետությունն էլ քեզ պես մտածեց, որ Միգրացիայի և փախստականների վարչությունը վերափոխվեց՝ Միգրացիոն պետական ծառայության….
Հա, մեկ էլ տուրիզմը մի խառնեք միգրացիոն շարժերի հետ, նույն ծառայությունում էլ են շատ սիրում դա անել: Ժամանակին շատ եմ բանավիճել Եգանյան Գագիկի հետ այդ թեմայի շուրջ…
Դեռևս այսքանը, եթե կլինեն հարցեր խնդրեմ սիրով պատասխանեմ: Դա կլինի աշխատանքային միգրացիայի, ուսանողական միգրացիայի, առողջապահպան միգրացիայի, ագրոմիգրացիայի, թե էկո միգրացիայի հետ… Պատրաստ եմ միգրացիոն բոլոր այս ձևերի մասին խոսել ում հետ պետք է…
Հ.Գ. Հա, մեկ էլ, որ կազմակերպությունը, որը ներկայացնում ես, ոչ թե 1993 թվականին, այլ՝ 1992 թվականին է ստեղծվել, որի հիմնադիրներն ի դեպ լրագրողներն են եղել .... Ախր migrant.am կայքում դա դրված է, որի ստեղծման համահեղինակը ես եմ, ու այդ ամբողջ տեղեկատվությունը ես եմ մշակել....
Էհ աշխարհ, կագնի իջնող կա... Փորձագետները հելել աշխարհ են քանդում...»:
Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: