Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հայբիզնեսբանկի կայքէջում այսպիսի տեքստ է տեղադրված եւ լուսանկարներ։
«Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
Օրերս ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանն այցելեց ԼՂՀ սահմանամերձ դիրքերում իրենց պարտքը պատվով կատարող ժամկետային զինծառայողներին, որի ընթացքում ծանոթացավ նրանց առօրյային, կենցաղային պայմաններին և զրուցեց հետաքրքող հարցերի շուրջ...»
Բանակում չծառայած ղարաբաղցի Արսեն Միքայելյանը լավ կլիներ ոչ թե ծանոթանար զինծառայողների կենցաղին այլ անցներ ծառայության, մանավանդ որ զինվորական համազգեստ էր հագին։ Պաշտպանության նախարարությանը առաջարկում եմ դիրքերում նկարվող պաշտոնյաներից, գործարարներից մեծ գումար գանձել, իսկ եթե բանակում չեն ծառայել մեկ ամիս էլ պահել առաջնագծում։