▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ աշխատակիցը վրաերթի է ենթարկել Սուրենավանի գյուղապետի տղային, ով տեղում մահացել է. shamshyan.com ,

shamshyan.com-ը գրում է .Այսօր` նոյեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում` Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց, Երևանի բնակիչ, 30-ամյա Գևորգ Երեմյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 88 DP 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի:


Ինչպես դեպքի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա էր` տեղում մահացել է:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Գ. Երեմյանը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում:

 

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացած տղան Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետի տղան էր 20-ամյա Արաբո Կարոյի Կարապետյանը, ով սովորում էր Մանկավարժական համալսարանում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more