▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ներգրավվեն այն հայերը, ովքեր՝ իշխանություններին հաճոյանալու համար խնդիրները չեն կոծկի

Վրաստանի նախագահը և վարչապետը օրերս խոսել են Վրաստանում առկա խնդիրների մասին, անդրադարձ կատարելով նաև Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրներին: Նախագահ Մարգվելաշվիլին մասնավորապես հայտարարել է՝ «ազգային փոքրամասնությունների համամասնական ներկայացուցչությունը Վրաստանի քաղաքականությունում, ցավոք, դեռևս օրակարգային հարց չէ»: 

Ի հավելումն նշենք, որ, օրինակ, հայերը կազմում են Վրաստանի ընդհանուր բնակչության մոտ 10 տոկոսը, սակայն քաղաքականության մեջ , պետության կառավարման համակարգում ներգրավված են 1-2 տոկոսով: Այս հանգամանաքը միանշանակ չի բխում Վրաստանի որդեգրած ազգային փոքրամասնությունների ինտեգրացման քաղաքականության էությունից:

Նախկին իշխանությունների արտահայտած այն կեղծ պատրվակը, իբր հայերը պետական լեզվին չեն տիրապետում, հենց այդ պատճառով ներգրավված չեն պետական կառավարման ոլորտում, այլևս հնացած է: Ցանկալի է, որ Մարգվելաշվիլու մատնանշած խնդիրը իսկապես դառնա օրակարգային, և Վրաստանի կառավարման համակարգում ներգրավվեն այն հայերը, ովքեր Վան Բայբուրդի օրինակով չեն զբաղվի իշխանություններին հաճոյանալու համար խնդիրները կոծկելով, այլ, սահմանված լիազորություններից զատ, օբեկտիվ կերպով կբարձրաձայնեն հայկական համայնքում գոյություն ունեցող առկա խնդիրների մասին, կառաջարկեն լուծումներ, որոնք կբխեն ինչպես Վրաստանի, այնպես էլ Վրաստանի հայկական համայնքի շահերից:

Արտուշ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more