▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Շնորհակալություն Վլադիմիր Պուտինին՝ մեր հերթական զոհերի համար...
Մենք պահում ենք ռուսական բանակը Հայաստանում, վճարում ենք այդ բանակի ծախսերը, իսկ այդ բանակի զինվոր պերմյակովը խաղաղ քուն մտած յոթ հոգի է սպանում: Եվ մենք վախենում ենք Պուտինի հետ տղամարդավարի խոսել...
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռուսական զենքից սպանվում են մեր տղաները, իսկ մենք քծնում ենք Պուտինին:
Դեռ երեկ Սերժ Սարգսյանը խոսեց այս մասին, իսկ այսօր...
Ուրեմն, պետք է տղամարդավարի խոսակցություն վարել, պետք է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և պարտադրել դադարեցնել մեր երեխաների սպանդը...

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more