Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Էս հակասական զգացմունքներ առաջացնող տեսանյութը նայելուց հետո, մոտս ցանկություն առաջացավ մի քիչ ավելի մանրամասն ծանոթանամ կատարվածի հետ, որ ի վերջո մոտս չձևավորվի ստանդարտ «Ալկաշ ռուսները հայ են սպանել» կարծրատիպային պատկեր:
Համաձայն ռուսական ԶԼՄՆ-երի, սամասուդը տեղ է գտել այն բանից հետո, երբ այդ 24-ամյա հայը հարբած վիճակում ղեկին էր նստել ու մի քանի մեքեննաների էր վնասել, ինչպես նաև մի քանի մարդու էր վրաերթի ենթարկել: Ի զարմանս ինձ, ռուսական մեդիաներում միանգամից չէին սկսել ղալմաղալ անել, որ դա անողն ազգությամբ հայ է եղել:
Հետո, էս վրաերթի ու ավարիայի հաջորդ օրը (որոշ աղբյուրներում նշվում է, որ սամոսուդը տեղի է ունեցել հենց տեղում, բայց դա այդպես չէ), շուրջ 300 համագյուղացի հավաքվում են ու դասական ինքնադատաստան են տեսնում վարորդի նկատմամբ: Մենակ թվից արդեն հասկանալի է, որ ինչ որ պլանավորված գործողություն է եղել ու չէր կարող լինել այնպես, որ մեկ էլ պատահաբար ամբողջ գյուղի ժողովուրդը հայտնվեր մի կետում, այն էլ հենց այն կետում, որտեղ էդ դժվախտ վարորդն էր: Տուժողին ուժեղ ծեծել են, ինչը մասամբ երևում է նաև այս տեսանյութում, իսկ մահացել է նա հիվանդնաոցում՝ հարվածի, կամ էլ հարվածների արդյունքում գլխուղեղի արյունահոսության պատճառով:
Հիմա մի քանի կարևոր նյուանսներ.
1. Սամասուդը դատապարտելի ա անկախ ամեն ինչից, մեղավորներին պատժելու իրավունք ու լեգիտիմություն ունի մենակ Պետությունը:
2. Այսքանով հանդերձ, 5 հատ ավտոյի ու մի քանի մարդու խփած հարբած վարորդը չգիտես թե ինչու հաջորդ օրը դեռ էլի ղեկին է լինում ու գազազած գյուղացիներրը տալիս անդազահան են անում:
3. Կարծում եմ ժողովրդական այդպիսի ցասման ու ագրեսսիայի պատճառը հենց նրանում է, որ մարդկանց աչքի առաջ դեռ երեկ լակած պատուհասի մեջ ընկած վարորդը ոչ մի պատիժ չի կրում ու արդեն հաջորդ օրը էլի ղեկին է: Հենց այդ բեսպրեդելն է ըստ իս մարդկանց կատաղեցրել, այլ ոչ թե վարորդի ազգությունը: Առավել ևս, որ Ռոստովի շրջանում հայակական համայնքը հնագույններից է ու վաղուց արդեն ինտեգրվել է ռուսաստանյան հասարակության մեջ:
Էնպես որ, չեմ կարծում, որ իմաստ էլ կա հատուկ ակցենտ անել այն բանի վրա, որ վարորդը հայ է եղել: Կարծում եմ, որ նրան նույն կերպով սամասուդի կենթարկեին, եթե լիներ դաղստանցի, բելառուս, ռուս, ուզբեկմ էէստոննացի ու անգամ մադագասկարցի: Սա տիպիկ ռուսաստանյան իրավիճակ է պարզապես, որտեղ մարդիկ վերջնականապես հիասթափվելով ու կորցննելով հավատն առ սեփական արդարադատության համակարգ, որոշում են իրենց ձեռքրով կերտել արդարադատությունը:
Հ.Գ. Այ նաև սրա համար են ասում, որ չի կարելի խմած ղեկինն նստել: