Սանկտ Պետերբուրգի պետական բժշկական համալսարանական կլինիկայում ծննդաբերելուց 25 օր անց կնոջը տարօրինակ է թվացել, որ իր որովայնն այդ օրերի ընթացքում ընդհանրապես չի փոքրացել: Կրկին բժիշկներին դիմելուց հետո պարզվել է, որ վերջիններս վիրահատության ժամանակ նրա որովայնում վիրահատական սավան են մոռացել: Հատկանշականն այն է, որ նրա բժիշկն ազգությամբ հայ Մարիամ Առաքելյանն է: Նախքան ծննդաբերելը հենց նրան էլ դիմել էր հղի կինը, ով նոյեմբերի 20-ին հիվանդանոց էր գնացել:
Ի վերջո, Մարիամ Առաքելյանն էլ անցկացրել էր վիրահատությունը, որից հետո էլ օրեր անց կինը նկատել է, որ որովայնում սուր ցավերը ոչ միայն չեն հանդարտվել, ավելին` վիճակը գնալով վատացել է: Բայց դա էլ չի անհանգտացրել բժիշկներին: Ուլտրաձայնային հետազոտությունից հետո կնոջն ասել են, որ միայն հավաքված հեղուկ և մեծ հեմատոմա են նկատել, իսկ 12 օր անց էլ կնոջը դուրս են գրել հիվանդանոցից՝ «բավարար վիճակում»:
Արդեն դեկտեմբերի 14-ին կնոջը շտապօգնության մեքենայով հասցրել են այլ հիվանդանոց, որտեղ էլ նրա որովայնից դուրս են բերել վիրահատական սավանը:
Ներկայումս այս դեպքի քննությամբ զբաղվում են իրավապահները:
Աղբյուրը` doctorpiter.ru