▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական բյուջեից խոշոր գումար է հատկացվել՝ վարչապետի աշխատակազմի սոցցանցի էջերը զարգացնելու համար

Հայաստանի հանրապետության պետական բյուջեից 31 մլն 660 հազար դրամ է տրամադրվել վարչապետի աշխատակազմի կողմից առաջարկվող ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերը, յութուբյան ալիքները և սոցցանցային այլ էջերն առաջ տալու համար, այսինքն՝ նոր հետևորդներ հավաքելու, դիտելիությունը բարձրացնելու համար։ Այս մասին գրում է Euromedia24.com-ը։

Գումարը փոխանցվել է «Ար և Արտ» ՍՊԸ-ին։ Ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի՝ ընկերությունը պարտավորվում է ամեն հրապարկման համար ապահովել հետևյալ ցուցանիշը՝ առնվազն 100 ներգրավում, առնվազն 5000 անցում հղմամբ, և առնվազն 700 նոր հետևորդ։

Նշենք, որ Փաշինյանը հաճախակի հրապարակում է իր ֆեյսբուքյան էջի դիտումներն ու հպարտանում, որ դրանք աճ են գրանցել, փաստորեն Փաշինյանի սոցցանցային էջերի ռեյտինգը պետական բյուջեի հաշվին է աճում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more