shamshyan.com-ը գրում է, որ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի բակում պայթյունի ձայն է լսվել:
Նշված վայրում հրշեջներն ու ոստիկանները հայտնաբերել են կայանված վիճակում գտնվող Վազ 2121 մակնիշի 48 DV 888 համարանիշի ավտոմեքենան, որի հետևի անվադողերը հավանաբար պայթյունի հետևանքով խոտանվել են, իսկ «Նիվա»-ի տակ վնասված է նաև ասֆալտի մի հատված: Պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի մասին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանում են Կենտորանական բաժնի քննիչները: Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարարությամբ տեղեկությունը փոխանցվել է նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որպեսզի ժամանեն փորձաքրեագետները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունն ու դեպքի հանգամանքները: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, «Տըլ» մականվամբ նախկինում դատված երիտասարդին, ում քիչ առաջ ոստիկանները տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Լուսանկարը՝ shamshyan.com