Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Պայթեց առողջապահության նախարարի ևս մեկ PR «փուչիկ»: Արդեն շատերին հայտնի սուտի փիառի սիրահար առոջղապահության նախարարը, եսիմ որ գրագետի խորհրդով, լրատվականների միջոցով մեյդան էր քցել մէ ինֆորմացիա, որ մթոմ ինքը հենց պաշտոնի է անցել միանգամից աշխատանքից ազատել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական իր կնոջը: Ու դրանից հետո գալիս է մեր քաղաքական գործիչների սուտի փիառի սուտի շարունակություն. մի քանի օգտատերեր (դե բնական է՝ որտեղ աշխատող) միանգամից սկսեցին գովերգել, թե բա տեսեք ինչ տղամարդա, թե բա տեսեք ինչ փայլուն մարդա, մէ հրաշք, մէ ադամանդ:
Բայց չէէ, նրա ուրախությունը տևեց շատ կարճ: Առողջապահության նախարարի փիառ հիասքանչ ինֆորմացիան սլիվ անող կայքը, էսօր նորից մի հետաքրքիր սլիֆ արեց, համաձայն որի, առողջապահության նախարարի կինը այժմ զբաղեցնում է մէ հրաշք պաշտոն՝ նա Առաքելություն Արեւելք մարդասիրական օգնություն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում աջակցության ծրագրերի ղեկավարն է, ու, ըստ նույն կայքի, էտ կառույցում շաաատ շաատ «փողա ֆռռում»:
Հարգելի պարոն նախարար, արդեն ժամանակն է անցնել լուրջ փիառ աշխատանքների, որոնցից մեկն է էն ծննդկանի ու իրա նորածին երեխայի մահվան համար պատասխանատուներին պատժելը կամ առողջապահության որակի բարձրացում: Վստահեցնում եմ սրանից լավ ՓԻԱՌ Դուք ու Ձեր թիմը կյանքում չի կարող ապահովվի:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ