Դատական անկախ համակարգի սկիզբը պետք է դրվի կրթական ոլորտում: Այսօր Երևանում ընթացող «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Հասկանում եմ ինստիտուցիոնալ բարեփոխումների խնդիրը, բայց ինձ թվում է՝ մեծ ուշադրություն է պետք դարձնել կրթությանը,- ասաց նա,- քանի որ դատական համակարգի սկիզբը գալիս է կրթական համակարգից, որտեղ կձևավորվեն անկախ քաղաքական կամքով ապագա դատավորներ»:
Մինչդեռ, ըստ Թևան Պողոսյանի, Հայաստնում այսօր «կոռուպցիա կա նաև կրթական համակարգում, կոռուպցիա կա նաև աշխատանքային փորձի սկզբում որևէ իրապահ մարմնում որպես իրավաբան ներգրավվելու հարցում»:
«Եվ այս ամբողջ շղթան, եթե մի տեղից չկտրենք, միշտ շարունակվելու է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են դատական համակարգը, մի շղթայի մաս են, և իրենք էլ նպաստել են, որ դատական համակարգն անկախ չլինի: Անկախ դատավորների դաստիարակության հարցում Թևան Պողոսյանը եվրոպական կառույցներին կոչ արեց սկսել կրթական համակարգի բարեփոխումներից:
Իր գործընկերոջ այս տեսակետը կիսեց նաև ՀՀ ԱԺ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը` հավելելով, որ դատական անկախ համակարգը կարող է ձևավորվել երկու գործոնի ազդեցությամբ` գործադիր իշխանությունից անկախ համակարգի ձևավորմամբ, և երկրորդ` «դատավորների անկախությունը` կորպորատիվ խաղի կանոններից»:
«Հայաստանի համար սա առաջնային և կարևորագույն խնդիրներից մեկն է»,- նշեց նա:
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ կոչ արեց Հայաստան-ԵՄ ապագա իրավական փաստաթղթում կարևոր շեշտադրումներից մեկն անել անկախ դատական համակարգի պահանջի վրա:
«Ես կարծում եմ, որ սա կարևոր պայմաններից մեկն է կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Փաստինֆո»-ն գրում է. Դատական անկախ համակարգի սկիզբը պետք է դրվի կրթական ոլորտում: Այսօր Երևանում ընթացող «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը: «Հասկանում եմ ինստիտուցիոնալ բարեփոխումների խնդիրը, բայց ինձ թվում է՝ մեծ ուշադրություն է պետք դարձնել կրթությանը,- ասաց նա,- քանի որ դատական համակարգի սկիզբը գալիս է կրթական համակարգից, որտեղ կձևավորվեն անկախ քաղաքական կամքով ապագա դատավորներ»: Մինչդեռ, ըստ Թևան Պողոսյանի, Հայաստնում այսօր «կոռուպցիա կա նաև կրթական համակարգում, կոռուպցիա կա նաև աշխատանքային փորձի սկզբում որևէ իրապահ մարմնում որպես իրավաբան ներգրավվելու հարցում»: «Եվ այս ամբողջ շղթան, եթե մի տեղից չկտրենք, միշտ շարունակվելու է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են դատական համակարգը, մի շղթայի մաս են, և իրենք էլ նպաստել են, որ դատական համակարգն անկախ չլինի: Անկախ դատավորների դաստիարակության հարցում Թևան Պողոսյանը եվրոպական կառույցներին կոչ արեց սկսել կրթական համակարգի բարեփոխումներից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում