Իշխանությունները պետք է արժանին մատուցեն հայ լրագրողներին և մեդիա ոլորտի բոլոր այն աշխատակիցներին` ովքեր իրենց փայլուն հաղթանակը կրեցին ապրիլի սկզբից մինչ այսօր թշնամու կեղծ ու ապատեղեկատվական լրատվամիջոցների դեմ։
Ո՛չ պակաս կարևորագույն պատերազմներից է նաև լրատվական պատերազմը, որը առաջին հայացքից անտեսանելի է, սակայն շատ ավելի կարևոր է և ունի պետության ավելի մեծ ուշադրության և աջակցության կարիքը, բազմաթիվ այդ ոլորտի աշխատակիցներ նույն պես արժանի են պատվո շքանշանների ու մեդալների քանի, որ ըստ ինձ լրագրությունը դա դիվանագիտության հրետանին է, ասում են` հրետանին պատերազմի Աստվածն է, իսկ այս դեպքում մեր դիվանագիտությունը լրագրողների ներքո ունի այնպիսի հրետանի` որոնք իրենց փայլուն, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ իրենց մասնագիտական գործունեության մեջ հաղթանակ կրեցին ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից միջազգային հանրությանը մատուցվող կեղծ ապատեղեկատվությանը, հաղթանակի վառ ապացույցներից է նաև այն, որ մեր լրագրողների ճիշտ ու զսպված մոտեցումների շնորհիվ թշնամին բազմաթիվ փորձեր է անում թե հեռախոսակապի միջոցով, թե սոցիալական ցանցերում նամակագրությունների միջոցով փորձում է որևէ տեղեկատվություն ստանալ մեր իրադրության և մեր տրամադրվածության մասին։ Մեր հայկական լրատվամիջոցներից շատերը ապրիլի սկզբից մինչ օրս աշխատել են և աշխատում են ռազմական գործողությունների թիզակետում, շատերը աշխատել և աշխատում են արտակարգ ռեժիմով ու արտակարգ կատարում են իրենց մասնագիտական և հայրենասիրական պարտքը։
Պատերազմական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր լրագրող, օպերատոր, խմբագիր և այլ մեդիա ոլորտում աշխատակից` դա նույն մեր զինվորն է` որի զենքը համակարգիչն է, խոսափողն է, տեսախցիկը և գրիչը, այսքանին մնում է միայն ավելացնել` Փա՛ռք ու Պատիվ մեր Հայաստանում, Արցախում և սփյուռքում գտնվող բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք իրենց օբյեկտիվ ու ճշգրիտ լուսաբանումների շնորհիվ` լսելի ու տեսանելի դարձրեցին միջազգային հանրությանը և միջազգային այլ կառույցներին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի իրողությունը, որոնք էլ իրենց հերթին չենթարկվեցին հակառակորդի կողմից տարածած անհեթեթ հաղորդագրություններին և լուսաբանումներին։
Ես ուրախ եմ այն բանի համար, որ Հայաստանում բազմակարծիք լրագրողները մի կողմ թողնելով իրենց անձնական շահերը, սկզբունքները, հայացքները և մոտեցումները անմիջապես մոտեցրին պետության համընդհանուր շահերին ու սկզբունքներին, ավելի ուրախ կլինեմ այն բանի համար, որ Հայաստանում ի վերջո միասնության գաղափարը և պետական մտածողությունը ծագի ո՛չ միայն ռազմական ու պատերազմական իրավիճակներում, այլ նաև մշտական առօրյա կյանքում։
Պատերազմի ժամանակ` լրագրող, օպերատոր, խմբագիր և այլ մեդիա ոլորտի աշխատակից` դա նույն մեր զինվորն է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more