Պաշտպանության այլեւս նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, այսօր ընդունելություն է ունեցել:
Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ընդունելությանը մասնակցած զինծառայողների մայրերը բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին:
«Բազմակողմանի քննարկումների ընթացքում նրանց հարցերին տրվել են սպառիչ մասնագիտական պատասխաններ. դիմումները փոխանցվել են ՊՆ համապատասխան օղակներին՝ բարձրաձայնված խնդիրները հնարավորինս լուծելու նպատակով»,- գրված է Ռուզաննա Խաչատրյանի էջում: