Երևանի Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկում, իր իսկ բնակարանում Աննա Ստեփանյանի դաժան սպանության գործով միակ ամբաստանյալ Ռոբերտ Հովհաննիսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանն այսօր դատարանին միջնորդեց հաստատել կրկնակի դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը մեղադրանքի հիմքում դնելու անթույլատրելիությունը:
Շուրջ հարյուր օր տևած փորձաքննության ընթացքում փորձագետը միջնորդել է քննիչին կնոջ տնից կատարված հափշտակության վերաբերյալ լրացուցիչ նյութեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ քրեագիտական վերլուծություն տրամադրել:
Ըստ պաշտպանի՝ փորձագետի պահանջները որևէ կերպ չեն տեղավորվում քրեադատավարության օրենսգրքի հոդվածներում: Ս.Ասլանյանը դժգոհություն հայտնեց նաև այն կապակցությամբ, որ քրեագիտական վերլուծության մեջ քննիչը նշել է, թե որ դեպքում կարող է աֆեկտ առաջանալ, իսկ որ դեպքում՝ ոչ, ապա եզրակացրել, որ տվյալ դեպքում աֆեկտ լինել չի կարող, ինչն էլ, ըստ պաշտպանի, դրվել է փորձաքննության եզրակացության հիմքում:
Մեղադրող կողմը հայտարարեց, որ քրեադատավարության օրենսգրքի որևէ նորմի խախտում չի եղել, ընդամենը փորձագետը միջնորդել է իրեն տրամադրել լրացուցիչ նյութեր, և դրանք նրան տրամադրվել են:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հունան Բաբայանն իր հերթին նշեց, որ առաջին դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, որն ամբաստանյալի մոտ արձանագրել էր աֆեկտի վիճակ, լիարժեք չի եղել, դրանում որևէ անդրադարձ չի եղել սպանված կնոջ տնից հափշտակություն կատարելու փաստին:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում,- նշեց փաստաբանը,- որ առաջին փորձաքննությունն իրականացրած փորձագետին չեն տրամադրվել հափշտակության վերաբերյալ գործի նյությերը»:
Դատարանը գտավ, որ ապացույցի անթույլատրելիությունը հաստատելու միջնորդությունը վաղաժամ է: Դատարանն իր նախաձեռնությամբ ամբաստանյալի հարցաքննությունից հետո դատարան կհրավիրի փորձագետին ու կլսի նրա հիմնավորումները բարձրացված հարցերի վերաբերյալ, ապա դրանից հետո միայն կանդրադառնա միջնորդությանը:
Ամբաստանյալն իր հերթին հայտարարեց, որ ցանկանում է, սակայն պատրաստ չէ ցուցմունքներ տալ, ուստի՝ տասն օր ժամանակ խնդրեց ցուցմունք տալուն պատրաստվելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Հովհաննիսյանը 2013թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Դավիթ Մալյան նրբանցքի 2 շենքի թիվ 37 բնակարանում վիճաբանել է բնակարանի բնակչուհու հետ, որի ընթացքում. նրան շահադիտական դրդումներով սպանելու դիտավորությամբ, սուր ծակող-կտրող գործիքով մի շարք հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ հասցնելով առողջության ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող, և առաջացած արյան սուր կորստի հետևանքով ապօրինաբար կյանքից զրկել է կնոջը, այնուհետև տիրանալով բնակարանում գտնվող 80.000 ՀՀ դրամ կանխիկ գումարին և թվով 5 հատ ոսկյա զարդերին՝ դեպքի վայրից դիմել փախուստի:
Սպանվածի հարազատները «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեցին, որ տուժողն ստացել է դանակի 19 ուղղակի հարված, ընդ որում, հարվածներից դանակը կոտրվել է, գործի են դրվել ևս երկու դանակներ:
Ռ.Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով սպանություն:
- See more at: http://pastinfo.am/hy/node/74978#sthash.hdlMxqWB.dpuf
«Փաստինֆո»-ն գրում է.Երևանի Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկում, իր իսկ բնակարանում Աննա Ստեփանյանի դաժան սպանության գործով միակ ամբաստանյալ Ռոբերտ Հովհաննիսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանն այսօր դատարանին միջնորդեց հաստատել կրկնակի դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը մեղադրանքի հիմքում դնելու անթույլատրելիությունը:
Շուրջ հարյուր օր տևած փորձաքննության ընթացքում փորձագետը միջնորդել է քննիչին կնոջ տնից կատարված հափշտակության վերաբերյալ լրացուցիչ նյութեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ քրեագիտական վերլուծություն տրամադրել: Ըստ պաշտպանի՝ փորձագետի պահանջները որևէ կերպ չեն տեղավորվում քրեադատավարության օրենսգրքի հոդվածներում: Ս.Ասլանյանը դժգոհություն հայտնեց նաև այն կապակցությամբ, որ քրեագիտական վերլուծության մեջ քննիչը նշել է, թե որ դեպքում կարող է աֆեկտ առաջանալ, իսկ որ դեպքում՝ ոչ, ապա եզրակացրել, որ տվյալ դեպքում աֆեկտ լինել չի կարող, ինչն էլ, ըստ պաշտպանի, դրվել է փորձաքննության եզրակացության հիմքում:
Մեղադրող կողմը հայտարարեց, որ քրեադատավարության օրենսգրքի որևէ նորմի խախտում չի եղել, ընդամենը փորձագետը միջնորդել է իրեն տրամադրել լրացուցիչ նյութեր, և դրանք նրան տրամադրվել են: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հունան Բաբայանն իր հերթին նշեց, որ առաջին դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, որն ամբաստանյալի մոտ արձանագրել էր աֆեկտի վիճակ, լիարժեք չի եղել, դրանում որևէ անդրադարձ չի եղել սպանված կնոջ տնից հափշտակություն կատարելու փաստին: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում,- նշեց փաստաբանը,- որ առաջին փորձաքննությունն իրականացրած փորձագետին չեն տրամադրվել հափշտակության վերաբերյալ գործի նյությերը»:
Դատարանը գտավ, որ ապացույցի անթույլատրելիությունը հաստատելու միջնորդությունը վաղաժամ է: Դատարանն իր նախաձեռնությամբ ամբաստանյալի հարցաքննությունից հետո դատարան կհրավիրի փորձագետին ու կլսի նրա հիմնավորումները բարձրացված հարցերի վերաբերյալ, ապա դրանից հետո միայն կանդրադառնա միջնորդությանը: Ամբաստանյալն իր հերթին հայտարարեց, որ ցանկանում է, սակայն պատրաստ չէ ցուցմունքներ տալ, ուստի՝ տասն օր ժամանակ խնդրեց ցուցմունք տալուն պատրաստվելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Հովհաննիսյանը 2013թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Դավիթ Մալյան նրբանցքի 2 շենքի թիվ 37 բնակարանում վիճաբանել է բնակարանի բնակչուհու հետ, որի ընթացքում. նրան շահադիտական դրդումներով սպանելու դիտավորությամբ, սուր ծակող-կտրող գործիքով մի շարք հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ հասցնելով առողջության ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող, և առաջացած արյան սուր կորստի հետևանքով ապօրինաբար կյանքից զրկել է կնոջը, այնուհետև տիրանալով բնակարանում գտնվող 80.000 ՀՀ դրամ կանխիկ գումարին և թվով 5 հատ ոսկյա զարդերին՝ դեպքի վայրից դիմել փախուստի: Սպանվածի հարազատները «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեցին, որ տուժողն ստացել է դանակի 19 ուղղակի հարված, ընդ որում, հարվածներից դանակը կոտրվել է, գործի են դրվել ևս երկու դանակներ: Ռ.Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով սպանություն: