Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Ինչո՞վ է տարբերվում «միշիկխանա» Ռուբենը «միշիկխանա» Սարիկից
Որքան ուզում եմ չխոսեմ, բայց սրանք չեն թողնում....
Նիկոլի Արայիկը կոչով է հանդես եկել և Գյումրիի ավագանու ընտրություններից առաջ գովազդում է իրենց Սարիկին ու անուններ չտալով պիտակավորում է Սարիկի հակառակորսդներին նրանց անվանելով միշիկխանա, նախկին ու ներկա կրիմինալ, այլ դրածոներ...
Դեռ քարոզարշավը չսկսված միշիկական՝ Սերժ Սարգսյանի փեսայի թիմակից քայլիստները գրանցեցին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին, ով ժամանակին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր և չի էլ թաքցնում, որ ընկերական հարաբերություններ ունի Միքայել Մինասյանի հետ...
Հետաքրքիր է, «միշիկխանայության» մասին բարձրաձայնող Արայիկը տեղյա՞կ չէ իրենց Սարիկի միշիկխանայական լինելու մասին. 2017 թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ իրենց Սարիկը սատարել է ՀՀԿ-ական Արման Սահակյանին՝ նույն ինքը «սովրանոյի» Արմանին, ով Միքայել Մինասյանի ամենամոտ ընկերներից է եղել և հենց Սերժ Սարգսյանի և Միշիկի դաբրոյով չլինելով գյումրեցի կամ Շիրակից կրկին Գյումրիից էր տարվում ԱԺ՝ որպես Միքայել Մինասյանի ինտելեկտուալ պատգամավոր...
2018 թ-ի իշխանատեղափոխությունից հետո նույն թվականի դեկտեմբերին իրենց Սարիկը դառնում է ԼՀԿ ֆրակցիայի պատգամավոր՝ այն ԼՀԿ-ի, որի ղեկավար Էդմոնին Նիկոլն ու այլ քայլիստներ բազմիցս մեղադրել են միշիկխանայության և Միքայել Մինասյանի հաճախորդ լինելու մեջ...
Ու այսքանից հետո Արայիկը իրեն թույլ է տալիս խոսելու միշիկխանայության մասի՞ն...
Փաստորեն, «միշիկխանա» Ռուբենը «միշիկխանա» Սարիկիցից տարբերվում է նրանով, որ չի ընդունել Նիկոլի «կրոնը» և չի ծառայել նրան, ի տարբերություն Սարիկի, ով դարձել է քայլիստ, որն, ըստ դավաճանաոհմակի Արայիկի, բավարար է դառնալու «իրենցը» և մաքրվելու միշիկխանայությունից...
Դե իսկ նախկին ու ներկա կրիմինալի, դրածոների մասին՝ հաջորդ դասին...»։
Դիտեք նաև՝