▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն արգելել է իր թիմակիցների ապահարզանները

«Հրապարակ»-ը գրում է. «Որ Հայաստանում մեկ անձի իշխանություն է, ու Նիկոլ Փաշինյանն է բոլորի փոխարեն որոշումներ կայացնում, իսկ իշխող ֆրակցիան էլ, իրենցից մեկի բնորոշմամբ` ուսապարկերի հավաքածու է, հայտնի է վաղուց: Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը կառավարում է նաեւ իր թիմակիցների անձնական կյանքը։

Մեզ պատմեցին, որ նա արգելել է իր թիմակիցների ապահարզանները: Վերջերս թիմակիցներից մեկը նրան տեղեկացրել է, որ նման որոշում է կայացրել` ուզում է բաժանվել կնոջից եւ նոր կյանք սկսել։ Փաշինյանն արգելել է անել դա, մոտավորապես այն պատճառաբանությամբ, որ ՔՊ-ում արդեն լրացրել են ապահարզանների լիմիտը, եւ այլեւս ոչ մեկն իրավունք չունի բաժանվել, որ հանրության աչքում էլ ավելի չընկնեն։ Չէ՞ որ հիմա ինքը բարքերի ոստիկանի դեր է ստանձնել եւ հոգեւորականներին բարոյականության դասեր է տալի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more