▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի կնոջ «Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է ՀՀ բյուջեի հաշվին

Փաշինյանի կնոջ «Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է ՀՀ բյուջեի հաշվին. Այս մասին ԱԺ–ում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին

«Այո, դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է, իրականցվում է աշխատակազմի միջոցներով»,–ասաց նա։

***

«Եկեղեցու հետ կապված մենք նախկինում էլ ասել ենք, որ երբ Եկեղեցին որոշակի գործընթացներ է անում՝ միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է պատրաստ լինել նաև նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից»,- ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ Վեհափառին ուղղված հարցադրումներին։

Հարությունյանը պնդեց, որ անձնական կյանքին որևէ մեկը չի միջամտել, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումները արվել են Եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում կուսակրոնության իստիտուտի վերաբերյալ։

«Հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ՝ արդյոք վարչապետի բարձրացրած հարցերը ստանալու են իրենց պատասխանները։ Մենք կարծում ենք, որ այդ պատասխանների հարցերը միայն առողջացնելու են եկեղեցին՝ որպես ինստիտուտ»,- ընդգծեց Հարությունյանը՝ հավելելով, որ Եկեղեցու դեմ որևէ գործընթաց չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more